ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Պատրաստվում են եվրոպականին

Պատրաստվում են եվրոպականին
31.07.2015 | 12:22

Օլիմպիական խաղերի նախաշեմին առաջիկայում կայանալիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունն առանձնահատուկ քաշ ու կշիռ է ձեռք բերում: Բանն այն է, որ այստեղ առաջինից վեցերորդ տեղերը գրավածները կստանան աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք, իսկ վերջինս քառամյակի գլխավոր մարզական հանդիսություն տանող ամենակարճ ճանապարհն է: Բնականաբար` հաջող մասնակցության դեպքում:
Բուլղարիայում Հայաստանի ընտրանին ներկայացված կլինի ամբողջական կազմով: Ասել է` տասը մարզիկով: 49 կգ քաշային կարգում հանդես կգա երկրի գործող չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը: Անհամեմատ փորձառու է ու տիտղոսակիր Կորյուն Սողոմոնյանը, ով հասցրել է լինել պատանիների աշխարհի ու երիտասարդների Եվրոպայի չեմպիոն: Նա ներկայացնում է 52 կիլոգրամ քաշային կարգը: 56-ում նախապատվությունը տրված է աշխարհամասի 2013-ի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանին, 60-ում` Սամվել Բարսեղյանին: Աշխարհի առաջնության ուղեգրի համար 64 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը, 69-ում` այս տարի Խաբարովսկի միջազգային մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Վլադիմիր Մարգարյանը: 75 կիլոգրամ քաշային կարգում նախապատվությունը տրված է երկրի 2014-ի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Արման Հովհիկյանին: 81-ում ուժերը կփորձարկի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Նիկոլայ Հարությունովը: 91 և +91 կգ քաշային կարգերում մեր ներկայացուցիչներն են Հենրիկ Մարգարյանն ու Ռաֆայել Սիմոնյանը:
Հայաստանի ընտրանին մարզվում է անվանի բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ: Հուսանք, որ ծաղկաձորյան մարզական ավարտական փուլը կտա սպասված արդյունքը:
Մեր մարզական պատվիրակությունը, ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, Բուլղարիա կմեկնի օգոստոսի 4-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ